Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը

Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը։

Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։

Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

28 սեպտեմբերի 2023»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել