Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են Արցախը։

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով Դատախազությանը դա ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել