Կառավարությունը մեկական «Շևրոլետ Ավեո» ավտոմեքենայով պարգևատրի «Լավագույն դաստիարակ»-ին և «Լավագույն ուսուցիչ»-ին

«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ ութ միլիոն դրամ:

Ուսուցչի օրը ներառված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկ: Այն նշում են 100-ից ավելի պետություններ:

ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել