ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում:
Պայմանավորված մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիներիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:
Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուրշի մարզեր: