Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով:
Վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը սահմանվում է ԱԺ Աշխատակազմի հաստիքացուցակով, աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան պատգամավորի ներկայացմամբ:
Իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պատգամավորի օգնականները օգտվում են պատգամավորի աշխատասենյակից, տեխնիկական և կապի միջոցներից:
Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝
ա) նախապատրաստում է Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.
բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր.
գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.
դ) վարում է գործավարությունը: