Ստեփանակերտի գիշերօթիկի երեխաները և տուն-ինտերնատի տարեցները տեղավորվում են ՀՀ խնամքի հաստատություններում

Կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։

Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել