Սեպտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Iravaban.net-ը հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Դավիթ Նորիկի Սարգսյանի թեկնածությունն առաջարկվել է Հանրապետության նախագահին՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
