Իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան

Երբ որ ես 7-8 ամիս առաջ մտնում էի շրջափակված Արցախ, ամբողջ քաղաքական դաշտը խոսում էր՝ թե ինչպես եմ մտել Արցախ։ Ես էլ ասացի՝ «երբ ուզեմ մտնելու եմ Արցախ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում  ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչպես է կարողացել անարգել դուրս գալ Արցախից, երբ ինքն Արցախի հերոս է, իսկ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախի բոլոր նշանավոր մարդկանց նկատմամբ։

«Ես բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով եկել եմ, իջել, ադրբեջանցի ոստիկաններին բարևել, 15 մետր քայլելով անցել, ևս մի ոստիկանի բարևել, նստել մեքենան ու շարժվել։ Ես ինձ վրա վստահ եմ եղել», – ասել է  նա։

Սամվել Բաբայանը նշել է, որ հիմա բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել Ադրբեջանին, որ հրապարակի սահմանում արված տեսագրությունները` իր խոսքերի իսկության մեջ համոզվելու համար։

«Այնտեղ ոչ մեկի անձնագիրը չեն նայում, բացում են բեռնախցիկը, մի 15 քայլ ես անում, սքաներով անցնում է մեքենան, և վերջ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել