Իրականությանը չի համապատասխանում․ ԱՆ-ը պարզաբանում է տարածել Արցախից Հայաստան տեղափոխած աճյունների թվի վերաբերյալ

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Արցախից Հայաստան տեղափոխած աճյունների թվի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև։

«Պարզաբանում

Թյուրընկալումից խուսափելու համար հայտնում ենք, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, որ «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։

«Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել