Արցախից  125 աճյուն է տեղափոխվել Հայաստան․ ԱՆ նախարար

Արցախից  125 աճյուն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել