Արցախից տեղահանվածների թիվն այս պահին 20.270 է․ 2850-ը տեղաբաշխվել են մարզերում

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում այս պահին  հաշվառվել է 20.270 անձ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Արցախից  բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքին նվիրված ասուլիսի ժամանակ:։

«Արդեն 3 օր գործում են տեղաբաշխման կայանները և տեղի է ունենում տեղաբաշխում։ Քաղաքացիները նախ  մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը։ Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում` 169, Տաթևում` 171, Կապանում` 324, Մեղրիում` 19։ Սյունիքի մարզում   տեղաբաշխվել է արդեն 1298 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում ունենք 532–ի տվյալ, Գեղարքունիքի մարզում` 752-ի, Տավուշում` 268-ի։ Այսպիսով պետությունը կեցության հարց է հոգացել 2850 բռնի տեղահանված անձանց համար»,– ասել է Բաղդասարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել