Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը։ Այս մասին ֆեռյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Հարգելի ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում, այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր կացարաններ նախատեսված են:
Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը օգնության ձեռք մեկնելու, այս գործընթացը խաթարվում է և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդկանց հոսքը դառնում է անկառավարելի, որովհետև մարդիկ հրաժարվում են նրանից ինչը իրենց համար նախատեսված է այս փուլում, լավ իմանալով, որ կան հայրենակիցներ, որոնք պատրաստ են և չեն հրաժարվի օգնության ձեռքը մեկնել:
Հասկանում եմ, որ անտրամաբանական կհնչի, բայց դուք ձեր մարդասիրությամբ, պետության բեռը այս փուլում, ոչ թե լիցքաթափում եք, այլ կրկնապատկում»,-գրված է ֆեյսբուքյան էջում։