Այս պահին 67 անձ գտնվում է ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում․ ԱՆ նախարար

Մեր ջանքերը երկու ուղղությամբ են կատարվում՝ առաջին հերթին երեկվա ողբերգական դեպքի քաղաքացիների տարհանումն է, բուժհաստատություններում տեղաբաշխումը։ Այս պահին 67 անձ գտնվում է ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, և ստանում է համապատասխան բուժում, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

« Ցավով պետք է նշեմ, որ մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,– ասել է  նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել