Անահիտ Ավանեսյանը և Վարչապետի մամուլի քարտուղարն ուղիղ եթերում կներկայացնեն «Հումանիտար կենտրոն»-ի աջակցությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սեպտեմբերի 26-ի ժամը 20:00-ին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հաղորդումն ուղիղ եթերում կհեռարձակվի Կառավարության ֆեյսբուքյան էջով, յութուբյան պաշտոնական ալիքով և Հանրային հեռուստաընկերությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել