Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Շատերը տեղանքի, իսկ ոմանք` հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում:
Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա` Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակության կտրուկ մեծացման հարցը:
Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:
Ադրբեջանի` այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու` առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա»: