Գոնե այս փուլում, պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները․ Արամ Սարգսյան

ՀՀ իշխանությունը պնդում է, որ Զանգեզուրի միջանցք չի տա։ Հանրահավաքներ անող ընդիմությունը ասում է, որ չի վստահում իշխանությանը և ուզում է գալ, որ Զանգեզուրի միջանցք չտա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ենթադրենք Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվելու՞ է, Էրդողանը կամ Ալիևը մտքափոխվելու՞ են, թե՞ ՌԴ-ն է ասելու, որ իրեն միջանցք պետք չէ։ Մեր հայրենիքը պահելու տարբերակը մեկն է՝ մենք պետք է պաշտպանենք, իսկ տարբեր ճամբարների հակադրությունը դրա թշնամին է։ Մենք դառնալու համար, գոնե այս փուլում, պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և ՀՀ տարածքային ամբողջականության ու անկախության առումով միասնական լինենք։ Երկրորդ՝ մենք պետք է համագործակցենք և ակտիվ աշխատենք այն երկրների հետ, որ պաշտպանում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այլընտրանք չկա:

Հ.Գ. Առաջին առաջարկն արել եմ վաղուց` 2020-ից հետո, նաև առաջարկել եմ, որ հայտարարի և նախաձեռնի ՀՀԿ-ն, այսօր էլ լուրջ իմաստ եմ տեսնում ու հնարավոր եմ համարում: Եթե նախաձեռնի անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կգնամ ու կստորագրեմ, որովհետև պետության ճակատագրին է վերաբերում, ուրեմն անձերից ու անձնական հավակնություններից վեր է»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել