Ոչ ես, ոչ էլ մեր խմբակցությունը չենք միացել այդ կոչերին․ Վարդենիս համայնքի ղեկավար

Համաժողովրդական շարժմանն են միացել Վանաձորի, Գյումրի բնակիչները։ Նրանք դուրս են եկել փողոց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին հայտարարեցին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։

«Իշխող համակարգը ճաք է տալիս։ Մենք ստացել ենք ինֆորմացիա, որ Վարդենիսի քաղաքապետն ու ՔՊ-ական ֆրակցիան դուրս են եկել իշխող կուսակցությունից»,-հայտարարեց հանարահավաքը վարողը։

Դրանից հետո հայտարարություն է տարածել Վարդենիս համայնքի ղեկավարը, որում նշվում է․

«Հարգելի հայրենակիցներ, հարգելի վարդենիսցիներ, այսօր մամուլում կեղծ լուրեր են տարածվել թե իբր ես՝ Ահարոն Խաչատրյանս, և մեր խմբակցությունը՝ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունը միացել են ընդդիմության կողմից հայտարարված գործադուլների և դասադուլների կոչին։

Նախ պետք է հայտնեմ, որ այդ տեղեկությունը ամբողջականությամբ կեղծ է։ Ոչ ես, ոչ էլ մեր խմբակցությունը չենք միացել այդ կոչերին։

Սիրելի վարդենիսցիներ, ձեզ ու ողջ հայությանը կոչ եմ անում արտաքին վտանգի ժամանակ համախմբվել պետության և պետականության շուրջ, տուրք չտալ անհայտ կենտրոններից ղեկավարվող անհայտ խմբերի սադրիչ գործողություններին։

Մենք հիմա պիտի մտածենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին հնարավորության չափով օգնելու և մեր պետականությունը ամուր պահելու մասին։

Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Այնուհետև Հրապարակում հայտարարեցին, որ նախորդ հայտարարության մեջ շտկում են ուզում անել․ «Վարդենիսի «Միասնական Վարդենիս» ավագանու խմբակցություն է մեզ միացել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել