Զոհերի և վիրավորների թիվը արագորեն աճում է․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական ցեղասպան ուժերը շարունակում են ռազմական գործողություններն ու դիրքային առաջխաղացումը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանն ու օբյեկտներին։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Զոհերի և վիրավորների թիվը արագորեն աճում է.

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի ճանապարհին կրակել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենայի վրա՝ վիրավորելով վարորդին»,-գրել է նա։


Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել