Team-ը՝ վավերականության ժամկետի մասին․ ի՞նչ է լինում Ձեր ունեցած լիցքավորման ժամկետի հետ

Team Telecom Armenia-ին հաճախ հարցեր են ուղղվում վավերականության ժամկետի մասին։ Team-կարճ պատասխաններ է ներկայացրել՝ առավել հաճախ հնչող հարցերի վերաբերյալ․

Ինչպե՞ս կարող եք իմանալ Ձեր հաշվեկշռի լիցքավորման ժամկետը:

Լիցքավորումն անժամկետ է: Լիցքավորած գումարը կկարողանաք օգտագործել անսահմանափակ ժամկետում քանի դեռ Ձեր հաշվեկշիռը դրական է (հաշվի վրա առկա է գումար):

Եթե նոր լիցքավորել եք Ձեր հաշիվը, բայց հաշվեկշիռը ստուգելիս Ձեր օրերի քանակի վերաբերյալ որևէ տեղեկություն չի երևում: Ինչո՞ւ:

Օրերի քանակ այլևս գոյություն չունի: Լիցքավորե՛ք Ձեր հաշվեկշիռը ցանկացած գումարով և օգտվե՛ք Team բջջային կապի ցանկացած ծառայություններից՝ օգտագործելով այդ գումարը առանց ժամկետի:

Ի՞նչ է լինում Ձեր ունեցած լիցքավորման ժամկետի հետ:

Ոչինչ, այժմ լիցքավորման ժամկետ գոյություն չունի: Ձեր լիցքավորումն անժամկետ է։

Եթե լիցքավորման ժամկետ չկա, ապա կարո՞ղ եք անգամ 1 տարվա ընթացքում չլիցքավորել և խոսել:

Այո, եթե Ձեր հաշվեկշիռը զրոյական չէ: Եթե այն զրոյական է, ապա դուք կարող եք օգտվել միայն մուտքային ծառայություններից (ընդունել զանգեր, SMS, MMS և այլն):

Որքա՞ն ժամանակ կգործի Ձեր SIM քարտը, եթե հաշիվը զրոյական է կամ բացասական:

Եթե հաշվեկշիռը զրոյական է կամ բացասական և 3 ամիս և ավել չեք օգտվում եք կապի ծառայություններից, պայմանագիրը միակողմանի խզվում է` համաձայն «ԹԻՄ» ՓԲԸ շարժական կապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման Պայմանների 11.2 կետի: Դուք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին միացրել եք այնպիսի սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ ներազդում են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու ուրիշների հնարավորության վրա: Նշված ժամկետի ավարտից հետո նույն համարի վերականգնումը հնարավոր է ըստ համարի հասանելիության:

Որքա՞ն ժամանակ կգործի Ձեր SIM քարտը, եթե հաշիվը դրական է:

Քարտը կգործի անժամկետ, եթե հաշվեկշռին առկա է գումար, և օգտվում եք կապի ծառայություններից: Կապի ծառայություններից 3 ամիս և ավել չօգտվելու դեպքում Ծառայությունների մատուցումը կարող է կասեցվել և պայմանագիրը կարող է միակողմանի խզվել` համաձայն «Թիմ» ՓԲԸ շարժական կապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման Պայմանների 7.2 կետի: Պայմանագիրը հնարավոր է վերակնքել նույն հեռախոսահամարով 1 տարվա ընթացքում։ Համարի վերականգնման համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Team մոտակա գրասենյակ և որպես նոր բաժանորդ նույն համարով վերակնքել պայմանագիր, ընտրելով վաճառքում առկա սակագնային փաթեթը և վճարելով այդ սակագնային փաթեթի արժեքը: Նշված ժամկետի ավարտից հետո նույն համարի վերականգնումը հնարավոր է ըստ համարի հասանելիության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել