Երևանի 475 ընտրատեղամասերից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քվեարկության արդյունքները ներկայացրել են արդեն 103 տեղամասերը։
ԿԸՀ-ն 01։00-ի դրությամբ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ 103 ընտրատեղամասերից ստացված արդյունքները։
- «Հանրային ձայն» կուսակցություն – 4,642 ձայն` 9,96 %
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 14․983 ձայն` 32,14 %
- «Արդար Հայաստան» կուսակցություն – 545 ձայն` 1,17 %
- «Հաղթանակ» կուսակցություն – 764 ձայն` 1,64 %
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 354 ձայն` 0,74 %
- Հայաստանի եվրոպական կուսակցություն – 503 ձայն` 1,08 %
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 8․918 ձայն` 19,13 %
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 153 ձայն` 0,33 %
- «Հանրապետություն» կուսակցություն – 5․455 ձայն` 11,7 %
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 216 ձայն` 0,46 %
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 986 ձայն` 2,12 %
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 477 ձայն` 1,02 %
- «Ապրելու երկիր» կուսակցություն – 1560 ձայն` 3,35 %
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 7․053 ձայն` 15,13 %: