ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» 13-րդ արձանագրությունը

Այսօր Ազգային ժողովը շարունակեց սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը:

Ընդունված նախագծերի թվում էր «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը: Սեպտեմբերի 11-ի նիստին անդրադառնալով նախագծին` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել էր, որ Հայաստանի Սահմանադրության՝ 1995 թվականի խմբագրության մեջ նշվում է, որ մահապատիժը և դրա վերացումը կարող է կիրառվել բացառապես որպես պատիժ առավել ծանր հանցագործությունների համար, այնուհետև Հայաստանը, դառնալով ԵԽ անդամ, անցել էր մահապատժից հրաժարվելու գործընթացին:

Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականին ստորագրել էր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, սակայն, մինչ օրս այն չի վավերացրել:

Խորհրդարանը 20 րոպե ընդմիջումից հետ կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: 16:30-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել