Մթնոլորտ արված արտանետումներ են համարվում աղտոտման աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութերը (գազեր, աերոզոլեր և պինդ մասնիկներ), օրինակ` ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդի կամ պինդ մասնիկների հետ օդի ցանկացած խառնուրդը:
Ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների համար սահմանված է շրջակա միջավայրի աղտոտման համար վճար:
Մերջին մի քանի տարիներին ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումները ունեն հետևյալ տեսքը.
2012-2013 թվականի արտանետումները
• Ազոտի օքսիդներ (NOx)- 15314 տ.
• Ցնդող օրգանական միացություններ -23593 տ.
• Ածխածնի օքսիդ – 102816 տ.
• Այլ նյութեր- 668 տ.
Ընդամենը- 142418 տ.
2011 թվականի արտանետումները
Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2011թ. կազմել է 154,7 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 112,3 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72,6%-ը, ցնդող օրգանական միացությունները` 26,7 հազ. տ կամ 17,3%, ազոտի օքսիդները` 15,1 հազ. տ կամ 9,8 %:
2010 թվականի արտանետումները
Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2010թ. կազմել է 166.4 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 121.1 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.8%-ը, ցնդող օրգանական միացությունները` 29.5 հազ. տ կամ 17.7%, ազոտի օքսիդները` 15.3 հազ. տ կամ 9.2 %: Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի քանակը կազմել է 1658.0 հազ.տ /արտահայտված ածխածնի երկօքսիդի համարժեքով/, որից ածխածնի երկօքսիդը` 1642.0հազ.տ, մեթանը` 16.0հազ.տ, իսկ ազոտի ենթօքսիդի քանակը կազմել ` 31տ:
2009 թվականի արտանետումները
Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2009թ. կազմել է 160.4 հազ. տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 117.0 հազ. տ կամ ընդհանուր արտանետումների 72.9%-ը, ցնդող օրգանական միացությունները` 28.5 հազ. տ կամ 17.8%, ազոտի օքսիդները` 14.4 հազ. տ կամ 9.0%: