2003 թվականին Հայաստանը վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական վտանգի պայմաններում կատարված արարքների համար:
Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հերթական նիստի ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում