Երևան է ներմուծվել առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ ևս 250 էլեկտրոավտոբուս է նախատեսվում բերել Երևան։
«Եվ քանակապես կավելանան, և մարդկանց հարմարավետությունը կավելա։ Ամենակարևորը՝ մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել, որը ամենակարևոր մեր հանձնառություններից մեկն է, օդի որակի բարելավման տեսանկյունից և այս առումով, կարծում եմ, մենք շատ ճիշտ ուղու վրա ենք։ Երևան քաղաքում մեքն խստորեն պետք է հետևենք օդի որակին»,-ասաց փոխքաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարում MAN մակնիշի ավտոբուս է