Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելու համար

Երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում 5000 ՀՀ դրամի չափով:

Տրոլեյբուսով, տրամվայով և քաղաքային ու մերձքաղաքային ավտոբուսով և երթուղային տաքսիով անվճար ուղեբեռ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Միջքաղաքային ավտոբուսով անվճար ուղեբեռ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել