Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու, Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով: Չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին՝ ժպիտը դեմքին նա մտավ ԱԺ նիստերի դահլիճ:
Ազգային ժողովն այս քառօրյայի ընթացքում կքննարկի վերջինիս գլխավոր դատախազ նշանակելու հարցը:
Նշենք, որ Հայաստանի սահմանադրությամբ գլխավոր դատախազի առաջադրումը վերապահված է Հայաստանի նախագահին: Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Իրավաբան.net