«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավն ավարտում է Կենտրոնում։ Հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Հիշեցնենք «Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է. «Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում: Միացիր, որ փոխենք»:
Նշենք, Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք: