Ժիրայր Խառատյանը վերանշանակվել է իր պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 170-Ն որոշումն ու Ժիրայր Խառատյանի գրավոր համաձայնությունը`

1. Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-1) Ժիրայր Արթուրի Խառատյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.4-Ղ2-2) պաշտոնում։

2. Ժիրայր Արթուրի Խառատյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել