Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրարգում 72 հարց է, միջազգային 21 պայմանագիր: Քառօրյայի առանցքային հարցերից է հանրապետության գլխավոր դատախազի ընտրությունը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Հայաստանի սահմանադրությամբ այդ լիազորությունը վերապահված է Հայաստանի նախագահին: Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետությաննախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարիժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջնշանակվել գլխավոր դատախազ։
Իրավաբան. net