Որպես կանոն, այլընտրանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:
Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ` քաղաքացու դիմումը, պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`
1. դիմում ներկայացրած քաղաքացին կրկին կանչվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստին և անհարկի պատճառով չի ներկայացնում.
2. դիմումում կան կեղծ տեղեկություններ:
Եթե Հանրապետական հանձնաժողովը մերժում է քաղաքացու`պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը, ապա որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում զորակոչիկը իրավունք ունի այն բողոքարկելու դատարան:
Այլընտրանքային զինվորական ծառայությունը փոխարինվում է պարտադիր զինվորական ծառայությամբ, եթե այլընտրանքային զինվորական ծառայողն այդ մասին դիմում է ներկայացնում զորամասի հրամանատարին`զորակոչվելուց 6 ամսվա ընթացքում: Այդ դեպքում դիմողը զինծառայության է զորակոչվում ընդհանուր հիմունքներով և նրա այլընտրանքային ծառայության ժամկետը չի ներառում պարտադիր զինվորական ծառայության ժամկետում: