ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները:
ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
ՔԿԱԳ մարմիններն ունեն իրենց անվանումով և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք:
ՔԿԱԳ մարմինները կոչված են ապահովելու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված պահանջների կատարումը: