«Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչներ Տիգրան և Նատալյա Արզաքանցյանները քարոզարշավ են իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։
Ամուսինները մեքենայի սրահից բարձրախոսով հորդորում են երևանցիներին քվեարկել համար 5-ի, «Ուժը հայրենյաց» կուսակցության օգտին։ Նատալյա Արզաքանցյանը անդրադարձել է նաև մեքենայի միջից քարոզարշավ անցկացնելուն ու նշել, որ նման բան դեռ չի եղել։ Մեքենայով են քարոզարշավ անում, քանի որ տրանսպորտը չի բավարարում։
«Տեսո՞ւմ եք ավտոշարասյունը․ «Ժիգուլի», «Նիվա», «Ջիպ», «Տոյոտա», «Մերսեդես», ձիեր։ Ոչխարներով է կարելի, սայլերով կարելի է»,-նշեց նա։
Տիգրան Արզաքանցյանն իր հերթին նշեց, որ իր կինը հաճույքով է մասնակցում «երևանցիների ավագանիների ընտրության» քարոզարշավին։
Մասնակիցները՝ տեսանյութում։