Մեքենայի տեղաշարժը` Հայաստանի մաքսային սահմանով

Տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղաշարժվում են` համաձայն դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցները կանգ են առնում մաքսային մարմինների կողմից որոշված տեղերում:

Տրանսպորտային միջոցների կանգառի տևողությունը սահմանվում է մաքսային մարմինների կողմից` ելնելով տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակահատվածից:

Կանգառի տեղից տրանսպորտային միջոցների տեղաշարժը կատարվում է միայն մաքսային մարմինների թույլտվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել