«Ավինյան, իմ տան առաստաղը 10 տարի առաջ փլվել է, մեկին ուղարկեք սարքի էլի, ի՞նչ կլինի, փողը կտանք»․ քաղաքացու խնդրանքը՝ Տիգրան Ավինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավն անցկացնում է Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքացիներից մեկը բողոքեց, որ ծառերի վրա կան միջատներ, որոնք լցվում են իրենց բնակարանները։

«Դրանք թեղիներն են, 60-70 տարվա ծառեր են, մեջը անցքեր կան ու միջատներն այդտեղ են, դրանք բոլորը պետք է փոխենք, որովհետև այդ միջատներից բուժում չկա»,-ասաց նա։

Բանկրչն էլ արձագանքեց, որ ոչ մի խնդիր չկա, իրենք կընտրեն Տիգրան Ավինյանին։

-Իսկ մեր բակերում ի՞նչ է փոխվելու,-հարցրեց բնակիչը։

-Բան պե՞տք է, որ փոխվի։

-Թող մյուս բնակիչներն էլ ասեն, միայն իմ ասելով չի։

-Դուք բնակի՞չ չեք։

-Ես էլ եմ բնակիչ, բայց մնացածներն էլ պետք է ասեն։

-Ես ձեր տեղը կասեմ։

Եր պատրաստվում էր գնալ, մի ծեր կին ասաց․ «Ավինյան, իմ տան առաստաղը 10 տարի առաջ փլվել է, 3 առաջին կարգի հվանդներ ենք ապրում, 10 տարի է ապրում ենք, չենք կարողանում նորոգել, մեկին ուղարկեք սարքի էլի, ի՞նչ կլինի, փողը կտանք»։

Դիմելով թիմակիցներին՝ Ավինյանն ասաց՝ մեկին ուղարկեք և ժպտաց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել