Զգուշացեք դրամանենգությունից. Տաշիրի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատակիցը և հայտնել, որ «Օպել» մեքենայի վարորդը լիցքավորման համար վճարել է 20 հազար դրամ արժողության կեղծ թղթադրամ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնել է Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում հազար դրամի բենզին է լիցքավորել ու վճարել 20 հազարանոց: Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է, այդ մասին հայտնել է վարորդին, սակայն վերջինս, մանրը չվերցնելով, դիմել է փախուստի:

Համատեղ միջոցառումերով պարզվել է, որ փաստացի Սպիտակ քաղաքի բնակչին պատկանող մեքենան վարում է Կուրթան գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Նույն օրը Տաշիր քաղաքում նա հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նա տվել է համապատասխան հաղորդում և կից ներկայացրել է կեղծ թղթադրամը:

Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել