Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ «Վայբեր»-ը գողանում են։
«Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։
Եթե սեղմել եք, թափով մտեք settings- account – desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)։
Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են գցել, փորձեք մտնել «Վայբեր»-ի կայք, գտնել գրելու տեղ, լավացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։ Ավելի լավ է սրան մի հասցրեք»,- Facebook-ում գրել է Մարտիրոսյանը։