Ալեն Սիմոնյանի թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն է ձեզ պարտության բերելու․ Ռուբեն Վարդանյան

«Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք և անգրագետ, ինչպես նաև ձեր խոստումները չեք արել»,-այս մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը «մարիոնետներ» են և սպասարկում են դրսի ուժերին։

«Դուք չեք կարողանում մեր երկիրը ճիշտ ներկայացնել թե՛ դրսում, թե՛ ներսում։ Ձեր պահելաձևը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելն են ձեզ պարտության բերելու, այլ ոչ թե դրսի ուժերը։ Այն քաղաքական գործիչները, որոնք չմտածված հայտարարություններ են անում վնասում են Հայաստանին և Արցախին։

Անդրանիկ Քոչարյանը խոսում է ճնշումներից, ինչ-որ մութ ուժերի մասին, Ալեն Սիմոնյանը՝ «մարիոնետներ»-ի, նրանք չեն հասկանում, որ այդ կեպ ցույց են տալիս իրենց մակարդակը, մտածելակերպը, թե ոնց են նայում աշխարհին»,- հայտարարեց նա։

Արցախի նախկին պետնախարարն անկեղծացավ՝ նշելով, որ բոլորի աչքերին կարող է նայել և ասել, որ ինքն ամեն ինչ արել է հայրենիքի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել