ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել. Արմեն Փամբուխչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել։

«2018 թվականի հեղափոխությունն ունեցել է կոնկրետ լիդեր և թիմ, որին հետևել է ավագանու ընտրությունները: Հեղափոխություն արած քաղաքական թիմը որոշել է հեղափոխությանն աջակցած անձնավորությանը, թիմակցին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու: Սխալ են այն պնդումները, թե Երևանի 2018 թվականի ընտրության բարձր արդյունքները պայմանավորված են տվյալ անձով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նախընտրական շտաբը հետևողական են լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել և ցանկացած ապօրինի փորձին հետևելու է ինչպես իրավական, այնպես է քաղաքական հետևանք»,- Facebook-ում գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել