Կարծում ենք՝ դա ցեղասպանություն է. աշխարհը պետք է գործի համարձակ և արագ. Լեմկինի ինստիտուտը՝ Արցախում իրավիճակի մասին

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հրապարակել է նոր զեկույց՝ Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ: Այս մասին ասվում է ինստիտուտի՝ X սոցցանցի միկրոբլոգում:

«Մենք հրապարակել ենք զեկույցի նախագիծը` պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով: Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայումս տեղի է ունենում և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, սակայն նա պետք է գործի համարձակ և արագ»,- ասվում է գրառման մեջ։

126 էջանոց զեկույցում օգտագործվել է ՄԱԿ-ի Վայրագության հանցագործությունների վերլուծության շրջանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել