Արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը

Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

  1. Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,
  2. Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։

Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․

Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել