Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արդյունքների համաձայն` 50 370 ընտրողներից 20 744-ն իրենց ձայնը տվել են Արմեն Կարապետյանը, 3555-ը`
«Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանին:
Անճշտությունների գումարային չափը 6 է:
Քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և արձանագրությամբ կվավերացվեն մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 14:00-ն: Քվեարկության արդյունքները կամփոփվեն և որոշում կընդունվի հոկտեմբերի 4-ին:
Իրավաբան.net