Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։
ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։
Գագաթնաժողովի բանախոսների թվում են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Այս տարվա գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով կդիմի Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։