Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետականգրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:
Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:
Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում:
Իրավաբան.net