«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իմ երկրորդ ընտանիքն է․ Գարիկ Սարգսյան

 Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ մասնակցում է Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցող քարոզարշավին։

Նա քաղաքացիներին բացատրեց, թե ինչու է ինքը մասնակցում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։

«Ամենակարևորը կասեմ՝ ես այս մեծ թիմի անդամ եմ, սա քաղաքական թիմ լինելուց բացի, կուսակցություն լինելուց բացի ինձ համար իմ երկրորդ ընտանիքն է, որին ես անդամակցում եմ հենց հիմնադրման պահից։ Տիգրան Ավինյանն իմ լավ արդեն բաղեմի բարեկամն ու ընկերը 2016 թվականին եկել էր Արարատի մարզի Նոր Կյանք գյուղ էր եկել ի աջակցություն ինձ և իմ փոքր թիմին։ Նաև դա է պատճառը, որ ես իմ ընկերների հետ այստեղ եմ»,-ասաց նա։

Ըստ Գրիգ Սարգսյանի սա ոչ միայն միայն երևանցիների ընտրությունն է, այլ համայն հայության, արտերկրում ապրող հայության։

«Երևանի ընտրությունները ուզում են թե՛ վեդեցուն, թե՛ արտաշատցուն, թե՛ վանաձորցուն և, թե՛ գյումրեցուն, որովհետև սա մեր բոլորիս  մայրաքաղաքն է։ Եվ, եթե կան շահարկումներ, թե ինչու են տարբեր համայնքների ՔՊ-ական ղեկավարները մասնակցում այս քարոզարշավին, կհակադարձեմ այսպես, որովհետև Երևանը բոլորինս։ 8 տարի ապրել եմ Երևանում և չէի կարող այս պրոցեսներին անտարբեր մնալ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել