Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 5-ին որոշում է ստորագրել, որով Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են մի շարք կառուցվածքային փոփոխություններ․
«1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծել Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության
վարչություն.
2) Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացնել Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը.
3) Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.
4) Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացնել Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը.
5) Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միացնել Արևմտյան մաքսատունվարչությանը և այդ կապակցությամբ Արևմտյան մաքսատուն-վարչությունն անվանափոխել Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության.
6) Մաքսային հսկողության վարչությունը միացնել Հետբացթողումային հսկողության վարչությանը և այդ կապակցությամբ Հետբացթողումային հսկողության վարչությունն անվանափոխել Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 28-րդ կետում`
ա. 10-րդ, 19-21-րդ և 23-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 11-րդ ենթակետում «Հետբացթողումային հսկողության» բառերը փոխարինել «Հետբացթողումային հսկողության և ստուգումների» բառերով,
գ. 22-րդ ենթակետում «Արևմտյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն» բառերով, դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-26-րդ ենթակետերով. «25) Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.
26) Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը համարվում է դադարեցված սույն որոշման 1-ին կետով ստեղծվող վարչությունների հաստիքների առնվազն 50% համալրելուն հաջորդող օրվանից»։