Վարչապետն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ: 

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի նաև գործարար կապերի խորացմանը: 

Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ պատրաստ են նոր ազդակ հաղորդել տնտեսության և ներդրումների բնագավառում հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: 

Այս համատեքստում, քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի հնարավորություններին և հետագա, մասնավորապես՝  գյուղատնտեսության, զբոսաշրջության և կանաչ էներգետիկայի ոլորտներում, համագործակցությանը   վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել