ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք պատրաստելու համար:
Այսպես.
Ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: