Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում և Սևան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 11:30-ից մինչև սեպտեմբերի 6-ը 11:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ, Կարին, Օշական, Ձախափ գյուղերի, Աշտարակ քաղաքի Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ, Արտակ փողոցների, Արցախի 1, 2, 3, 6 փողոցների, Եղբայրության, Ալիխանյան, Եղբայրների, Երջանկության, Արարատյան, Պ.Սեվակ, Միկոյան Եղբայրներ, Գ.Նժդեհ փողոցների ջրամատակարարումը:

Սեպտեմբերի 5-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 168-189 շենքերի, Նալբանդյան 42, 44, 61-65 շենքերի, Էներգետիկներ, Գործարանային, Խաղաղության, Կոմիտաս, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու, Սայաթ-Նովա փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել