Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է շուրջ 4,000 թափուր աշխատատեղ (հղումը՝ այստեղ)։
Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։
Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով։