Ի՞նչ է պատրոնաժը

Չափահաս գործունակ քաղաքացու նկատմամբ և նրա խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, կարող է սահմանվել պատրոնաժ:

Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման:

Չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է խնամակալության և հոգաբարձության մարմինը ՝ տվյալ քաղաքացու խնդրանքով և համաձայնությամբ:

Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:

Օրենքով սահմանված պատրոնաժը դադարում է պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պահանջով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել